Call: (+374 60) 65 74 41

Կենտրոնի մասին

Բնության կենտրոնը գտնվում է Լոռվա մարզի Դսեղ համայնքում (Հայաստանի հյուսիսում)` հարուստ բնաշխարհով Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքում (ԿԹՏ): Այն գտնվում է Վանաձորից 35 րոպե հեռավորության վրա (մեքենայով), իսկ Վրաստանի պետական սահմանից՝ մոտ 70 կմ:

Մուտք գործելով Բնության կենտրոն` կհայտնաբերեք Դսեղ ԿԹՏ-ում տարածված տեսակների տպավորիչ բազմազանությունը: Ինտերակտիվ տեղեկատվական վահանակները, խաղերն ու վիկտորինաները, Դսեղի lանդշաֆտի մակետը այցելուներին հնարավորություն կտան վայելելու բնության պարզ նախշերը: Նախապես մշակված մի շարք բնական արահետները սկսվում են հենց Դսեղի սրտից: Արահետները նախատեսված են միայն ոտքով քայլելու համար:

Բնության և այցելուների կենտրոնը կառուցվել և գործարկվում է Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից (ՀԿ), որի նպատակն է էկո-կրթության, ռեսուրսների կայուն օգտագործման և էկոտուրիզմի միջոցով ապահովել մարդու կապը բնության հետ: Կենտրոնը ստեղծվել է Բիոտոպ ֆրանսիական խորհրդատվական կազմակերպության օգնության,  ԳԷՀ ՓԴԾ Փոքր դրամաշնորհների ծրագրի, Բիրդլայֆ Շվեցարիայի (SVS) և Ֆրանսիայի Ռոն Ալպ տարածաշրջանային խորհրդի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի թռչունների պահպանման միության ֆինանսական ներդրման շնորհիվ:

 

 

  • dsegh1
  • dsegh3
  • dsegh4
  • dsegh5
  • dsegh6

 

Ստանալ ուղղությունը
    Show the options

Որտեղից :  կամ 

Դեպի :  կամ 

Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.