Call: (+374 60) 65 74 41

Ուղեկցորդները

Լևոն Հարությունյան

Լևոն Հարությունյանը ծնվել և մեծացել է Հայաստանում: Դեռ մանկուց կապված էր բնության հետ, սիրում էր ուսումնասիրել շրջակա միջավայրը, կենդանիներին, բույսերը: Մեծանալով` նա որոշեց իր սերը դեպի բնությունը վերածել մասնագիտության և ընդունվեց Երևանի Պետական Համալսարան` կենսաբան մասնագիտությամբ և այժմ շարունակում է մասնագիտնալ թռչնաբանության մեջ:

2012թ-ից սկսել է աշխատել Հայաստանի ամենախոշոր արգելոցում, որպես կենդանաբանի օգնական` աշխատանքների ընթացքում շեշտը դնելով թռչունների հետազոտությունների վրա: Ավելացնելով փորձը այդ ասպարեզում` տեղափոխվեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության Ինստիտուտ: Չնայած երիտասարդ տարիքին` հասցրել է մասնակցել մի շարք գիտարշավների, որոնց ընթացքում աշխատելով բարձրակարգ թռչնաբանների կողքին` ձեռք է բերել մեծ փորձ և հմտություններ թռչնադիտարկման ոլորտում: Սիրում է լուսանկարչություն, պատմություն և արագ կողմնորոշվում է տեղանքում: Լինելով Հայաստանի տարբեր անկյուններում և վայելելով իր երկրի բնությունից ծնված հրաշքները` նա սիրով և մեծ ոգևորությամբ կիսվում է իր դաշտային հմտություններով, զանազան պատմություններով, ձգտում ամենայն մանրամասնությամբ մարդկանց ցուցադրել և ներկայացնել այն ամենն ինչ թաքնված է Հայաստանում:

Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.