Call: (+374 60) 65 74 41

Արահետ Nօ.1

Այցելուների կենտրոն-Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանք-Սիրուն Խաչ- Այցելուների կենտրոն

Երթուղին կարելի է հաղթահարել ոտքով' երկարությունը 8կմ է, տևողությունը 4 ժամ, միջին բարդության:

Արահետը սկսվում է Դսեղի այցելուների կենտրոնից, ապա անցնում մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի և 7-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հինավուրց եկեղեցու կողքով'հասնելով գյուղի վերջը, որտեղից հարթ դաշտերով դուրս է բերում սարահարթի եզր: Այստեղից դիտելիս բացվում է հիանալի տեսարան դեպի Դեբեդ գետի կիրճ, իսկ հեռվում երևում է Դեբեդ և Մարց գետերի միախառնման վայրը: Հետագա ընթացքում արահետը հարելու է կիրճի եզրին:

Մոտ 2կմ շարունակվելով երթուղին սուզվում է դեպի Մարցի ձորի լանջերին սփռված հրաշագեղ անտառը, այնուհետև բոխիների, թխկիների, վրացական կաղնու և ընկուզենու ծառուղով' քարքարոտ արահետը հասնում է ոչ մեծ Սբ. Հարություն մատուռին (կառուցվել է Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից 1234թ-ին), որին ժողովուրդը կոչում է նաև «Ագռավի տապան»' կապված հայտնի ավանդազրույցի հետ. շինարարները ճաշի նստելուց առաջ իրենց գլխավերևում նկատում են անընդմեջ կռկռացող մի ագռավ: Քիչ անց, երբ խոհարարը շերեփն առնելով փորձում է լցնել ճաշերը, ագռավն անսպասելիորեն սրընթաց նետվում է կաթսայի մեջ և փչացնում ուտելիքը: Դրանից հետո միայն խոհարարը նկատում է կաթսա սողոսկած թունավոր օձին:

Մատուռից քիչ հեռու է գտնվում Թումանյանի պատմվածքի հերոս Գիքորի աղբյուրը, որտեղ նա վերջին անգամ հոր հետ նախաճաշեց Թիֆլիս գնալու ճանապարհին:

Երթուղու վրա հանդիպող հաջորդ պատմության վկան Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքն է, որը 10-13-րդ դարերի հոյակերտ կառույց է' չնայած որ մեզ է հասել ավերված վիճակում: Վանքի մոտակայքում է գտնվում նաև 1266 թ-ին Գևորգ վարդապետի կողմից կառուցած ձիթհանի փլատակները:

Շուտով վանքից վեր բարձրացող արահետը Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին ձեր առջև կբացի 13-րդ դարի զարդանախշ «ՍԻՐՈՒՆ ԽԱՉ» խաչքարը:

Արահետի ամբողջ ընթացքում'անտառում, դաշտերում, կհանդիպեն բազմաթիվ գունագեղ թռչնատեսակներ'Խայտաբղետ փայտփոր, Անտառային կաչաղակ, Երգող և Սև կեռնեխներ, Մորու շահրիկ, գիշատիչ և այլ տեսակներ:

  • 01-St-Grigor monastery
  • 02-St-Grigor monastery
  • 03-St-Grigor monasterya
  • 04-Trail
  • 05-Trail
  • 06-Trail
  • 07-Trail
  • 08-Trail
  • 09-Trail
  • 10-St-Grigor monastery
  • 11-Cross-stone


ԱՄՐԱԳՐԵԼ


Մասամբ ամպամած

16°C

Դսեղ

Մասամբ ամպամած
Խոնավություն: 87%
Քամի: Ամ 6.44 կմ/ժ
Ուրբ. 14°C / 20°C Ամպրոպներ
Շբթ. 12°C / 22°C Առավելապես արևոտ
Կրկ. 10°C / 25°C Արևոտ
Եկշ. 13°C / 27°C Արևոտ
Եքշ. 16°C / 29°C Արևոտ
Չքշ. 16°C / 28°C Առավելապես արևոտ
Հգշ. 18°C / 26°C Մասամբ ամպամած
Ուրբ. 16°C / 22°C Մասամբ ամպամած
Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.