Call: (+374 60) 65 74 41

Արահետ No.2

Այցելուների կենտրոն - Քառասուն Մանկանց վանք - Այցելուների կենտրոն

 

Երթուղին կարելի է հաղթահարել միայն ոտքով՝ երկարությունը 2 կմ է, տևուղությունը 1 ժամ, բարդությունը՝ հեշտ:

Արահետը սկսվում է Դսեղի այցելուների կենտրոնից, անցնում գյուղամիջյան նեղլիկ ճանապարհներով, այնուհետև ուղղվում դեպի Դեբեդ գետի գեղատեսիլ կիրճ, որտեղ գտնվում են Քառասուն Մանկանց վանքի ավերակները: Կանգնելով կիրճի եզրին կարելի է վայելել առջևում բացվող անկրկնելի տեսարանի գեղեցկությունը: Ժայռի լանջով իջնող քարքարոտ արահետի թեքությունը որոշ հատվածներում մեծանում է և անհրաժեշտ կլինի բռնվել քարերից և թփերից, սակայն շրջապատող գեղեցիկ տեսարանը մոռացնել է տալիս խոչնդոտների առկայությունը: Հեռվում երևում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման տեղը, որտեղից սկիզբ է առնում Հայաստանի խոշոր գետերից մեկը՝ Դեբեդը:

Քառասուն Մանկանց վանքը XIII դ. կառույց է, գտնվում է «Տախտեր» կոչվող հին բնակավայրի տարածքում:

Վերադարձին արահետն անցնում է կիրճի եզրով, որտեղ տեղադրված խաչքարի մոտ սիրում էր նստել հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը: Այդ տեղը ոգեշնչել է նրան գրել հարազատ վայրերին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ. «…Իսկ քարի գլխից լուռ մարդու նման նայում է ձորին մի հին Խաչարձան…»

Դսեղ գյուղում կարելի է ծանոթանալ տեղական կոլորիտին, ճանապարհի ամբողջ ընթացքում կարող են հանդիպել բազմաթիվ թռչնատեսակների, ինչպիսիք են Սպիտակագլուխ անգղը, Գիշանգղը, Մորուքավոր անգղը և այլ հետաքրքիր և հազվագյուտ տեսակներ, ինչպես նաև սողուններ և բազմազան միջատներ:

  • Qarasun mankants monastery (1)a
  • Qarasun mankants monasterya
  • Trail (10)a
  • Trail (11)a
  • Trail (7)a
  • Trail (8)a
  • Trail (9)a
  • Traila


ԱՄՐԱԳՐԵԼ


 

Մասամբ ամպամած

16°C

Դսեղ

Մասամբ ամպամած
Խոնավություն: 87%
Քամի: Ամ 6.44 կմ/ժ
Ուրբ. 14°C / 20°C Ամպրոպներ
Շբթ. 12°C / 22°C Առավելապես արևոտ
Կրկ. 10°C / 25°C Արևոտ
Եկշ. 13°C / 27°C Արևոտ
Եքշ. 16°C / 29°C Արևոտ
Չքշ. 16°C / 28°C Առավելապես արևոտ
Հգշ. 18°C / 26°C Մասամբ ամպամած
Ուրբ. 16°C / 22°C Մասամբ ամպամած
Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.