Call: (+374 60) 65 74 41

Քոբայր

Kobayr 016Քոբայր վանական համալիրը գտնվում է Դեբեդի ժայռեղեն կիրճի բարձրադիր դարավանդի վրա: Մասամբ պահպանվել են համալիրի երեք եկեղեցիները, զանգակատուն-տապանատունը, սեղանատունը, մատուռների, խաչքարերի և բերդապարսպի մնացորդները:

Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին։ Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին։ Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։

Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։

Գլխավոր եկեղեցու հիմքում առկա է կիկլոպյան կառույցներին հատուկ շարվածք, վերին շերտում այն վեր է ածվում մի մեծ հարթակի, որի վրա կառուցված է համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին աչքի է ընկնում իր շքեղությամբ ու ինքնատիպ որմնանկարներով, որոնք վերանորոգվել ու նկարազարդվել են ավելի ուշ շրջանում:

Քոբեր-Քոբայր տեղանվան ստուգաբանությունը դեռևս բացատրության կարիք ունի: Ժողովրդի շրջանում այն մեկնվում է որպես «Այրիվանք», «այր, քարանձավ»: Նրա վերաբերյալ կա մի ավանդազրույց ևս, որը բացատրվում է հետևյալ կերպ, թե սրբավայրը կռվախնձոր է հանդիսացել և, ժամանակ առ ժամանակ վիճարկելիս, արտահայտվել է հետևյալ միտքը՝ «Սա, քո բերդն է՞, թե՝ ո՞ւմ»:

 

Ստանալ ուղղությունը
    Show the options

Որտեղից :  կամ 

Դեպի :  կամ 

Առավելապես ամպամած

-1°C

Դսեղ

Առավելապես ամպամած
Խոնավություն: 51%
Քամի: ԱմՀվԱմ 6.44 կմ/ժ
Եքշ. -3°C / 7°C Արևոտ
Չքշ. -4°C / 9°C Արևոտ
Հգշ. -5°C / 7°C Արևոտ
Ուրբ. -5°C / 6°C Մասամբ ամպամած
Շբթ. -3°C / 6°C Արևոտ
Կրկ. -3°C / 3°C Մասամբ ամպամած
Եկշ. -4°C / 6°C Առավելապես ամպամած
Եքշ. -2°C / 4°C Մասամբ ամպամած
Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.