Call: (+374 60) 65 74 41

Օձուն

odzunՕձունը Հայոց Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից է՝ հաստատված Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, այժմյան Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: Գյուղը և շրջակայքը հարուստ են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում V-VIդդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Սա հորինվածքային ընդգծված ընդհանրություն ունի վաղ միջնադարյան եռանավ բազիլիկների հետ: Եկեղեցու կառուցումը ավանդաբար վերագրել են Հովհան Օձնեցուն, ինչն ուսումնասիրողները իրավամբ հավաստի չեն համարում:

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։

Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։ Ճարտարապետական հորինվածքով և հարդարման գեղարվեստական ոճով մոտ VI դ. վերջի կառույց է: Եկեղեցին անվանվել է Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. Վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար: Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:

 

Ստանալ ուղղությունը
    Show the options

Որտեղից :  կամ 

Դեպի :  կամ 

Առավելապես ամպամած

-1°C

Դսեղ

Առավելապես ամպամած
Խոնավություն: 51%
Քամի: ԱմՀվԱմ 6.44 կմ/ժ
Եքշ. -3°C / 7°C Արևոտ
Չքշ. -4°C / 9°C Արևոտ
Հգշ. -5°C / 7°C Արևոտ
Ուրբ. -5°C / 6°C Մասամբ ամպամած
Շբթ. -3°C / 6°C Արևոտ
Կրկ. -3°C / 3°C Մասամբ ամպամած
Եկշ. -4°C / 6°C Առավելապես ամպամած
Եքշ. -2°C / 4°C Մասամբ ամպամած
Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.