Call: (+374 60) 65 74 41

Սանահին

sanahinՀամալիրը հիմնվել է 966 թ., հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի աջակցությամբ: Դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնն ու տոհմական դամաբարանը, ինչպես նաև թագավորության հոգևոր առաջնորդանիստը: Եղել է միջնադարյան հոգևոր ու գիտակրթական խոշոր կենտրոն: X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ XII դ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։

Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո («սա քան զնա հին» իմաստով):

Համալիրը բաղկացած է 10-12-րդ դարերում վերակառուցված պաշտամունքային և քաղաքացիական շինություններից՝ երեք եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, դամբարաններից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից: Հուշարձանախմբից դուրս գտնվում են վանքի աղբյուրը, մատուռներ, խաչքարեր և գեղաքանդակ խաչքարերով մի շարք փոքր եկեղեցիներ, որոնք սփռված են թաղամասի տարածքում ու նրանից դուրս, ինչպես նաև՝ Սանահինի հանրահայտ կամուրջը:

Համալիրը 2001 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների գրանցամատյանում»:

Սանահինի կամուրջը կառուցված է Ալավերդի-Սանահին հին ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա: Լոռու մի քանի տասնյակ կամուրջ-հուշարձանների մեջ ամենամեծ միաթռիչք կամար ունեցող կամուրջն է (18.6 մ):

 

Ստանալ ուղղությունը
    Show the options

Որտեղից :  կամ 

Դեպի :  կամ 

Առավելապես ամպամած

3°C

Դսեղ

Առավելապես ամպամած
Խոնավություն: 65%
Քամի: Ամ 11.27 կմ/ժ
Չքշ. 3°C / 13°C Առավելապես արևոտ
Հգշ. 3°C / 11°C Առավելապես ամպամած
Ուրբ. 2°C / 16°C Առավելապես արևոտ
Շբթ. 2°C / 17°C Արևոտ
Կրկ. 3°C / 15°C Արևոտ
Եկշ. 4°C / 13°C Առավելապես արևոտ
Եքշ. 4°C / 12°C Մասամբ ամպամած
Չքշ. 3°C / 6°C Ամպամած
Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.