Call: (+374 60) 65 74 41

Թումանյանի տուն-թանգարան

Tumanyan house museumԼոռվա մարզի Դսեղ գյուղում է գտնվում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը: Այն 1939 թվականին'Թումանյանի ծննդյան 70 ամյակի կապակցությամբ, վերածվել է տուն թանգարանի:

1869 թվականի փետրվարի 19-ին այս տանն է ծնվել մեծանուն բանաստեղծը, որտեղ և անցկացրել է կյանքի մանկության և պատանեկության տարիները:

1879-1883 թթ. Թումանյանը սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս՝ ուսանելու Ներսիսյան դպրոցում (1883-1886 թթ.)։ Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը՝ գյուղի քահանա տեր Թադևոսը։

2002 թվականին Տուն-թանգարանի շենքը վերանորոգվել է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ ՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Նորացված է նաև ցուցադրությունը։

Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953) և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից։ Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ։ Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին։

Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր։

Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով թանգարանում կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր։

 

Ստանալ ուղղությունը
    Show the options

Որտեղից :  կամ 

Դեպի :  կամ 

Առավելապես արևոտ

23°C

Դսեղ

Առավելապես արևոտ
Խոնավություն: 47%
Քամի: ՀսՀսԱմ 22.53 կմ/ժ
Եկշ. 12°C / 25°C Արևոտ
Եքշ. 13°C / 26°C Արևոտ
Չքշ. 13°C / 26°C Արևոտ
Հգշ. 13°C / 25°C Արևոտ
Ուրբ. 13°C / 24°C Արևոտ
Շբթ. 13°C / 23°C Արևոտ
Կրկ. 12°C / 23°C Առավելապես արևոտ
Եկշ. 12°C / 25°C Արևոտ
Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.