Call: (+374 60) 65 74 41

«Դսեղ» հյուրատուն

«Դսեղ Հյուրատունը»  գտնվում է Դսեղի կենտրոնում, հեշտ հասանելի վայրում: Այն առաջարկում է պարզ կահավորմամբ 3 ննջասենյակ: Հյուրատան առավելություններից է մեծ, կանաչապատ այգին, որտեղ կան հանգստանալու համար առանձին տաղավարներ: Պտղատու ծառերի ծաղկման շրջանում այգին լցվում է հաճելի բույրով: Հիանալի վայր է կտրվելու քաղաքի աղմուկից և վայելելու բնությունը: Հատուկ համադամասերների համար՝ այգում կա խորոված անելու հնարավորություն:

Ավելին …

«Արիմա» հյուրատուն

Արիմա «հաց և կաց» հյուրատունը առաջարկում է 4 հարմարավետ սենյակներ, 2 ընդհանուր սանհանգույց: Սենյակներից հիանալի տեսարան է բացվում դեպի Դսեղի անտառածածկ տարածքներն ու կանաչ մարգագետինները: Հյուրատունն առաջարկում է նաև մեծ հյուրասենյակ և հարմարավետ պատշգամբներ, որտեղ կարելի է ըմբոշխնել սուրճ կամ թեյ և վայելել բնության գեղեցկությունը: Այն կարող է հյուրընկալել մինչև 12 հոգու:

Ավելին …
Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.