Call: (+374 60) 65 74 41

Թռչնադիտարկում

Թռչնադիտարկումը վայրի բնության ուսումնասիրման մի ձև է, երբ թռչունների դիտարկումը վերածվում է հաճելի ժամանցի: Այն կարող է կատարվել թե՛ անզեն աչքով, թե՛ հեռադիտակների օգնությամբ, կամ լսելով թռչունների ձայները: Թռչնադիտարկումը հաճախ պահանջում է լավ լսողություն, քանի որ շատ թռչնատեսակներ ավելի հեշտ են ճանաչվում իրենց ձայներով: Թռչնադիտարկողների մեծ մասը սա համարում են ժամանցի ձև, մինչդեռ թռչնաբանները նախընտրում են ուսումնասիրել թռչուններին կիրառելով հատուկ գիտական մեթոդներ:

 

Դսեղի կենտրոն – Կովկասյան մայրեհավ – Դսեղի կենտրոն

Օր 1

Առաջին օրը վաղ առավոտյան կշարժվենք Դսեղի կենտրոնից 25 կմ հեռու՝ ի վեր դեպի լեռները և կդիտարկենք այնպիսի թռչունների, ինչպիսիք են Սովորական քարաթռչնակը, Լեռնային ձիաթռչնակը, Կանեփնուկը, Սովորական ոսպնուկը:

Գիշերակաց վրանով

 

Օր 2

Հաջորդ օրը կճանապարհենք մոտ 5-6 կմ, որպեսզի հասնենք Կովկասյան մայրեհավի մոտ և կանցկացնենք ողջ օրը սարերում՝ դիտարկելով թռչուններին՝ Սովորական քարաթռչնակին, Լեռնային ձիաթռչնակին, Արտույտաբազեին, Գաճաճ արծվին, Գիշանգղին, Կրետակերին և շատ ուրիշներին: Կովկասյան մայրեհավին դիտարկելուց հետո կվերադառնանք Դսեղ:

 

 

Դսեղի կենտրոն – Լիճ Տաշիր (Տաշիր ԿԹՏ) – Լիճ Արփի (Արփի լիճ ԿԹՏ)

Օր 1

Առավոտյան շուտ Դսեղից կշարժվենք դեպի Լոռու բերդ: Լոռու բերդը միջնադարյան ամրոց է, որը գտնվում է Լոռու մարզի Լոռի բերդ գյուղում: Ամրոցը, որը ժամանակին Տաշիր-Ձորագետի մայրաքաղաքն էր, կառուցվել է Դավիթ Անհողնու կողմից մոտ 1005 – 1020 թթ-ին: Լոռու ավերակները ծածկում են մոտ 35 հա տարածք և գտնվում են ծովի մակարդակից 1490 մետր բարձրությամբ սարահարթի վրա՝ Ձորագետ գետի և դրա վտակ Միսխանի միջև: Այս տարածքի խորը կիրճերը անառիկ էին դարձրել Լոռու բերդը: Այստեղ մենք կարող ենք տեսնել Գիշանգղին և Մորուքավոր անգղին, Մեծ և Տափաստանային ճուռակին, Սևագլուխ չքչքանին, Կորեկնուկին և Սևագլուխ դրախտապանին, Շահրիկին:

Լոռու բերդից կշարունակենք ճանապարհը դեպի Տաշիրի լճեր, որտեղ մենք կարող ենք տեսնել Տառեղներին, Ճքճքան մրտիմնին, Փուփուլավոր սուզաբադին, Կարմրակտուց սուզաբադին, Կարմրախածի ձիաթռչնակին, Մոխրաայտ սուզակին, որը բնադրում է միայն այս տարածաշրջանում: Գարնան և աշնան չուի ընթացքում շատ գիշատիչ և ջրլող թռչուններ օգտագործում են այս տարածքը որպես կայանատեղի. դրանցից են Մեծ և Տափաստանային ճուռակները, Տափաստանային և Ճահճային մկնաճուռակները, և հազվագյուտ Կարմրախածի սագը:

Գիշերակաց Տաշիրում

 

Օր 2

Ճանապարհը Տաշիրից դեպի Արփի լիճ կանցնի Քարախաչի լեռնանցքով (2272մ), որը չվող թռչունների համար լավագույն վայրն է Գերեզմանաարծիվի, Տափաստանային արծվի, Փոքր ենթարծվի, Մարգագետնային մկնաճուռակի, Տափաստանային մկնաճուռակի, հարյուրավոր Կրետակերների, Մեծ ճուռակների և Տափաստանային ճուռակների համար:

Արփիի ջրամբարը, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, առաջացել է Արփի լճից: Սնվելով ձնհալներից և չորս առուներից՝ այն սնուցող աղբյուր է Ախուրյան գետի համար: Տեղի լանդշաֆտն են կազմում լեռնատափաստանները, առավելապես խոտածածկ ալպիական բուսականությամբ: Տեղանքը սահմանակից է ջրատարածքներին: Ավելի քան 190 թռչնատեսակ գրանցվել են Արփի լճի շրջակայքում: Հատուկ ուշադրության է արժանի Հայկական որորի մեծ պոպուլյացիան. երկու կղզիների վրա բնադրում են 7000-10000 զույգ ՝ կազմելով Հայաստանի պոպուլյացիայի 60%-ը: Արփի լիճը կերակրման գոտի է Սև արագիլի համար և լայն տարածք է կանգ առնող այնպիսի ջրլող թռչունների համար, ինչպիսիք են Կարմրագլուխ և Կարմրակտուց սուզաբադերը, Փուփուլավոր սուզաբադը, Կարմիր բադը, Լուտոկը, Կրկնակտցարը, Մեծ իլիկակտցարը, Մրգահավը, Կտցարը և այլ ճահճային թռչուններ: Լիճը հասնում է թռչունների թվով իր սեզոնային գագաթնակետին, երբ ջրլող և գիշատիչ թռչունների երամները հավաքվում են այստեղ իրենց ուժերը վերականգնելու նպատակով:


ԱՄՐԱԳՐԵԼ


Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.