Call: (+374 60) 65 74 41

Ալպինիզմ

climbing5

Դսեղ ԿԹՏ-ի լեռնային լանդշաֆտը իր ժայռային մակերեսով թույլ է տալիս զգալու Դսեղի լեռների սրտի զարկը և հաղթահարելու Լոռու մարզի կողմից «նետած մարտահրավերները»:

Թե՛ հանգստի, թե՛ սպորտի, թե՛ բնության մեջ հաճույք ստանալու, թե՛ գեղատեսիլ վայրերով հիանալու, թե՛ բացօթյա զվարճանքի համար ալպինիզմն հենց այն է, ինչ ստեղծված է ձեզ համար:

Ձեր շարժումների և կյանքի միջև ստեղծեք այն հավասարակշռությունը, որը կբերի ձեզ նորանոր բարձունքների:

Հայտնաբերեք ձեր էության այն կողմերը, որոնց մասին անգամ պատկերացում չունեիք:  Թույլ տվեք ինքներդ ձեզ գտնելու ձեր մեջ վստահություն, ներըմբռնում, և ներքին ուժերի թաքնված աղբյուր. սա ձեզնից կպահանջի մտքի և մարմնի համատեղ աշխատանք:

Վայելեք բացօթյա հաճույքները՝ հայացք նետելով Լոռու լեռների «տանիքներից» ի վար՝ ամրացնելով ձեր մտավոր առողջությունը և ֆիզիկական պատրաստվածությունը Հայաստանի երկնքի տակ: 

Ալպինիզմը լի է վտանգներով, պահանջում է հմտություն և խիզախություն, ինչպես նաև մագլցելու համար նախատեսված հատուկ սարքավորումներ՝ պարաններ, լարաններ, կեռեր, ֆրենդեր, կարաբիններ և մագլցման սաղավարտներ, որոնք ստեղծված են նվազեցնելու մագլցման և ձգողականության ռիսկերը և ձեզ պաշտպանված պահել լեռներում:


ԱՄՐԱԳՐԵԼ


Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.