Call: (+374 60) 65 74 41

Ձկնորսություն

Fishing

 

Վայելե՛ք ձկնորսությունը առանց վնասելու Դեբեդ գետի բնությունը և կենսաբազմազանությունը:

Մենք կիրառում ենք «Բռնի՛ր և բա՛ց թող» մեթոդը` ռեկրեացիոն բնապահպանական ձկնորսությունը:

Բնությունը և ակտիվ լինելը օգնում են բարելավել ինքնազգացողությունը և սատարում առողջ ապրելակերպին: Հրաժարվեք Ձեր ժամանցից քաղաքային միջավայրում, և տվեք Ձեր նախապատվությունը ձկնորսությանը բնության գրկում, ինչն անկասկած կօգնի Ձեզ ազատվել ավելորդ լարվածությունից և մոռանալ առօրյա հոգսերը:

Ձկնորսությունը հնարավորություն է տալիս դառնալ ավելի վստահ և, հասնելով նշանակված նպատականերին, բարձրացնել ինքնագնահատականը և դառնալ ներքուստ ավելի հավասարակշռված: Այն նաև հարմար առիթ է ընտանիքի անդամների և ընկերների համար հավաքվելու և իրենց հանգիստը անցկացնելու բնության մեջ:

Ձկնորսությունը չի ճանաչում տարիք, սեռ կամ մասնագիտություն: Միայն Դուք և բնությունը:

Վայելեք և գնահատեք Լոռու մարզի բնաշխարհը՝ առանց բնությանը վնաս պատճառելու:


ԱՄՐԱԳՐԵԼ


Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.