Call: (+374 60) 65 74 41

Արշավներ

Hiking0

Արշավը Դսեղ ԿԹՏ-ում աչքի է ընկնում իր յուրահատուկ բնությամբ և կենսաբազմազանությամբ, որին ականատես կլինեք արահետների ընթացքում, որոնք նախագծվել և պատրաստվել են ՀԹՊՄ-ն մասնագետների կողմից: Անկախ ձեր նախասիրությունից և մասնագիտությունից այս արահետների երկայնքով անպայման կգտնեք այն ամենը, ինչը կշարժի Ձեր հետաքրքրությունը. բազմազան տպավորիչ լանդշաֆտներից մինչև հազվագյուտ ու աչքի ընկնող վայրի բնաշխարհ:

Նստակյաց կյանք վարող մարդկանց համար արշավը բնական վարժություն է, որ խթանում է ֆիզիկական ակտիվությունը, ծախսատար չէ ու հարմար, և չի պահանջում առանձնահատուկ սարքավորումներ: Փաստորեն, սա հանգիստը ապահովելուն միտված գործունեություն է կամ սպորտաձև՝ հատուկ այն մարդկանց համար, ովքեր սիրում են երկար քայլել, առանց ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունների:

Փորձե՛ք ինքներդ ձեզ և ականատես դարձե՛ք տպավորիչ տեսարաններին, վայրի բնությանը, Դսեղի հրաշալի բնական և մշակութային ժառանգությանը: Դուք երբեք չեք փոշմանի ձեր՝ Լոռու մարզ այցի համար:


ԱՄՐԱԳՐԵԼ


Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.